Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԱԺ արտահերթ ընտրությունները, լավ կլիներ, ամռանն անցկացվեին. Սվիտալսկի

ԱԺ արտահերթ ընտրությունները, լավ կլիներ, ամռանն անցկացվեին. Սվիտալսկի
04.11.2018 | 11:51

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործված տեխնիկական միջոցները, ի մասնավորի՝ ընտրությունների գործընթացը տեսանկարահանող տեսախցիկները, ներդրվելու են նաև դեկտեմբերի 9-ին կայանալաիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Լրագրողների հետ «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում» քննարկում-սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին:

«Իհարկե, մենք այն կարծիքին չենք, թե 2017-ի հերթական ընտրություններն անցել են իրենց մեր ակնկալածի համաձայն, հետևաբար՝ ԵՄ-ն ներդրումներ կանի նաև այս անգամ՝ արտահերթ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ՀՀ իշխանությունները ցույց տան, որ ԵՄ ներդրումները նպատակային ու տեղին են օգտագործվում, ապա դրանք կտրամադրվեն ավելի մեծ ծավալով:

ԵՄ դեսպանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններն արագացված կերպով անցկացնելու որոշմանն՝ ասելով. «Չնայած դա Հայաստանի ներքին խնդիրն է, բայց մենք կողջունեինք, եթե դրանք անցկացվեին ամռանը, քանի որ կողմից Հայաստանում քաղաքական իրավիճակ և կառավարություն է պետք, որի հետ կապված կարելի կլինի երկարաժամկետ ծրագրեր մշակել»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ